Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը հինգերորդ տարին անընդմեջ կկայանա Սաուդյան Արաբիայում, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) պաշտոնական կայքը։
Կիսաեզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը․
«Բարսելոնա» – «Աթլետիկ Բիլբաո»
«Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկո Մադրիդ»
Հանդիպումները կանցկացվեն Ջիդայում՝ հունվարի 7-11-ը։ Կիսաեզրափակիչների հերթականությունը կորոշվի վիճակահանությամբ։
Տիտղոսի գործող դափնեկիրը «Բարսելոնան» է, որը 2025 թվականի հունվարի եզրափակիչում 5-2 հաշվով հաղթել էր «Ռեալին»