Ռոդրի․ «Ես չեմ կարող խաղալ, քանի որ ծունկս շատ է ցավում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է կիսապաշտպան Ռոդրիի մարզավիճակի ասին։ Իսպանացին բաց է թողել Պրեմիեր լիգայի խաղը «Բարնլիի» դեմ շաբաթավերջին։

«Մարզման ժամանակ Ռոդրին ասաց. «Ես չեմ կարող խաղալ, քանի որ ծունկս շատ է ցավում»։ Ես պատասխանեցի. «Դու չե՞ս կարող խաղալ։ Այդ դեպքում դու չես խաղա, ուրիշը կհայտնվի խաղադաշտում»։ Սա նույն ծունկն է, որը նա նախկինում վնասել է։

Երբ խաղացողն ասում է, որ չի կարող խաղալ, ես պետք է լսեմ։ Ամենակարևորը նրա առողջությունն է։ Մենք հուսով ենք, որ Ռոդրիի մոտ ոչ մի լուրջ բան չկա։ Բայց մենք պետք է ամեն ինչ մանրակրկիտ ստուգենք», – լրագրողներին ասել է Գվարդիոլան։

Հոկտեմբերի 1-ին, չորեքշաբթի օրը, «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում կխաղա «Մոնակոյի» հետ։