«Ռեալ Մադրիդը» տրանսֆերներ է համաձայնեցրել

«Ռեալ Մադրիդն» արդեն աշխատում է թիմի ապագա ուժեղացման ուղղությամբ։ Transfer News Live-ի փոխանցմամբ «Սերուցքայինները» նախնական համաձայնության են եկել «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեի և «Կոմոյի» կիսապաշտպան Նիկոլաս Պասի տրանսֆերի շուրջ։

Ֆրանսիացին կմիանա «Արքայական ակումբին» ազատ գործակալի կարգավիճակով, իսկ արգենտինացին կարժենա ընդամենը 10 միլիոն եվրո, ինչպես նշված է «Կոմոյի» հետ նրա պայմանագրում։

Երկու խաղացողներն էլ կմիանան մադրիդյան հսկային հաջորդ ամռանը, եթե չլինի որևէ անսպասելի զարգացում։ Վերջնական որոշումը, սակայն, մնում է մարզիչ Խաբի Ալոնսոյի վրա, ով շարունակում է վերանայել «Ռեալ Մադրիդի» ներկայիս կազմը։