ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն մեկնաբանել է 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի 1-ին տուրի Ուկրաինայի դեմ խաղում (2-0) ստացած ազդրի վնասվածքի կրկնությունը։
«Մրցաշրջանը նոր է սկսվել, և կարևոր է երկրորդ հատվածին մոտենալ լավ մարզավիճակում։ Իմ վերականգնումն ընթանում է ըստ ծրագրի, և ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում։ Շուտով պատրաստ կլինեմ վերադառնալ խաղադաշտ», – ասել է ֆրանսիացի հարձակվողը RMC Sport-ին։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հաջորդ խաղը կանցկացնի Չեմպիոնների Լիգայի շրջանակներում «Բարսելոնայի» դեմ։ Խաղը կկայանա հոկտեմբերի 1-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։