Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ «Միլանը» բանակցություններ է սկսել թիմի պաշտպան Ֆիկայո Տոմորիի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ։
Տոմորիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Այն արդեն երկարաձգվել է 2022 թվականի օգոստոսին։
2024/25 մրցաշրջանում պաշտպանը յոթ խաղում կատարել է մեկ գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։