«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանում հանդես գալու ցանկության մասին։
Անցյալ մրցաշրջանում «ռոսոներիները» Իտալիայի առաջնությունում զբաղեցրին ութերորդ տեղը և չունեցան եվրոպական մրցաշարերին մասնակցելու ուղեգիր։
«Մենք աշխատում ենք, որպեսզի «Միլանը» հաջորդ տարի մասնակցի Չեմպիոնների լիգային։ Ես կնախընտրեի խաղալ յուրաքանչյուր երեք օրը մեկ, քան շաբաթական մեկ խաղ», – մամուլի ասուլիսում խոստովանեց Ալեգրին։
Չորս տուրից հետո «Միլանը» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում ինը միավորով երրորդն է։
Միլանյան թիմը առաջատարներից հետ է մնում երեք միավորով։