«Լիվերպուլը» այն ակումբների շարքում է, որոնք ցանկանում են ձեռք բերել «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսին։
Սակայն մերսիսայդյան ակումբը ստիպված կլինի մի ամբողջ կարողություն ծախսել խաղացողին պայմանագիր կնքելու համար։
Ըստ Transfer News Live-ի՝ հղում անելով Football Insider-ին, Լա Լիգայի ակումբը Ալվարեսի համար պահանջում է ավելի քան 100 միլիոն ֆունտ։
Խուլիան Ալվարեսը նախկինում Անգլիայում խաղացել է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Արգենտինացի հարձակվողը «Ատլետիկոյի» կազմում է 2024 թվականի օգոստոսից։
«Մատրասներ պատրաստողների» կազմում անցկացրած 64 խաղում Ալվարեսը խփել է 35 գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։
«Ատլետիկո Մադրիդը» շաբաթավերջին հաղթեց դերբիում 5-2 հաշվով՝ երկու գոլ խփելով «Ռեալ Մադրիդի» դեմ։