«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը արձագանքել է Լամին Յամալի՝ 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում երկրորդ տեղին։
Իսպանացին զիջեց առաջին տեղը «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ուսման Դեմբելեին, ով այժմ խաղում է ՊՍԺ-ում։
«Սա որոշում է, որը մենք չենք կարող փոխել։ Բայց կարծում եմ, որ նա կփորձի հասնել դրան հաջորդ տարի։ Սա մեծ նվաճում է ցանկացած խաղացողի համար։
Մենք ունենք շատ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են նվաճել այդ մրցանակը», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։