«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի կիսապաշտպաններ Պեդրիի և Ֆրենկի դե Յոնգի խաղը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղից առաջ։
«Նրանք բացառիկ ֆուտբոլիստներ են և շատ լավ կապ ունեն։ Նրանք գիտեն, թե ինչպես են ուզում խաղալ, և ճանաչում են միմյանց։ Հիանալի է տեսնել նման կապ։
Այս զույգի հետ մեզ համար ավելի դժվար է ճնշել, և դա մեզ ավելի շատ գնդակի տիրապետում է տալիս, ավելի շատ տարածք է ստեղծում, և դա ամենակարևորն է։ Ես շատ հպարտ եմ իմ թիմով», – գերմանացի մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշենք, որ 22-ամյա Պեդրին 2025/26 մրցաշրջանում ութ խաղում խփել է մեկ գոլ։ 28-ամյա դե Յոնգը վեց խաղում կատարել է մեկ գոլային փոխանցում։
«Բարսելոնան» և ՊՍԺ-ն կմրցեն հոկտեմբերի 1-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։