Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին ESPN-ի եթերում մեկնաբանել է մայրաքաղաքային դերբիից հետո ստեղծված իրավիճակը՝ անդրադառնալով «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի վարքին։
Լա Լիգայի 7-րդ տուրում «Ատլետիկոն» 5:2 հաշվով հաղթեց «Ռեալին», իսկ հանդիպումից հետո Սիմեոնեն հուզմունքի պատճառով չկարողացավ զսպել արցունքները։
Գուտին, սակայն, քննադատել է արգենտինացի մասնագետին․
«Սիմեոնեն պետք է իր ուշադրությունը միայն «Ռեալի» դեմ խաղին չսահմանափակի։ Նրա գլխավորած թիմը կարող է ոչ միայն հաղթել դերբիներում, այլև պայքարել Լա Լիգայի չեմպիոնության համար ամբողջ մրցաշրջանի ընթացքում»։