Ֆլորիան Վիրց․ «Ես հիմա փորձում եմ գնդակից ավելի արագ բաժանվել, քան նախկինում»

«Լիվերպուլի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը բացատրել է իր վերջին ամիսների ոչ այնքան տպավորիչ խաղի պատճառները։ Մերսիսայդյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք էր բերել «Բայեր Լևերկուզենից» 125 միլիոն եվրոյով, սակայն նա դեռևս չի արդարացրել սպասելիքները։

«Գուցե ես հիմա փորձում եմ գնդակից ավելի արագ բաժանվել, քան նախկինում։ Վերջերս մարզչի հետ այս մասին խոսեցինք, և նա ենթադրեց, որ պատճառը կարող է լինել ինտենսիվ պրեսինգը։ Ես շատ եմ վազում, որովհետև միշտ փորձում եմ խաղալ 100 տոկոսով, ու դրա հետևանքով գնդակը ստանալիս այնքան թարմ չեմ։ Խնդիրը ժամանակի ընթացքում կլուծվի․ ավելի շատ խաղերի մասնակցելով՝ կհասնեմ օպտիմալ ֆիզիկական վիճակի, ինչը թույլ կտա ինձ ավելի ճշգրիտ լինել», – նշել է Վիրտցը Sky-ի հետ զրույցում։

«Լիվերպուլի» նորեկը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է յոթ հանդիպման և գրանցել մեկ գոլային փոխանցում։