Fastex Պրեմիեր Լիգա․ «Ալաշկերտը» հաղթեց «Վանին»

Fastex Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպման ընթացքում «Ալաշկերտը» 2-1 հաշվով առավելության հասավ «Վանի» նկատմամբ։

Խաղը երկար ժամանակ ընթանում էր հավասար պայքարում, սակայն լրացված ժամանակի 6-րդ րոպեին հյուրերի ավագ Կարեն Նալբանդյանը իրացրեց 11 մետրանոց հարվածը և թիմին ապահովեց հաղթանակը։

Այս հաջողությունից հետո Վահե Գևորգյանի ղեկավարած «Ալաշկերտը» վաստակեց 18 միավոր և վերադարձրեց իր դիրքը մրցաշարային աղյուսակի գագաթին, մինչդեռ «Վանը» 8 միավորով զբաղեցնում է վեցերորդ տեղը:

Fastex Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը՝

Standings provided by Sofascore