Դուշան Վլահովիչը ձմռանը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է շարունակել իր կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է Gazetta-ն:

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը հետաքրքրված է 25-ամյա սերբի հետ պայմանագիր կնքելով։ Մանկունիացիները ցանկանում են ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել հունվարին։

Վլահովիչը այս մրցաշրջանում անցկացրել է վեց խաղ, խփել չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։