«Ռեալ Մադրիդի» աջ պաշտպան Դանի Կարվախալը Լա Լիգայի 7-րդ տուրի «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում փոխարինվեց վնասվածքի պատճառով (2-5)։
Ավելի ուշ իսպանացու մոտ ախտորոշվեց ոտնաթաթի վնասվածք։ AS-ի տվյալներով՝ Կարվախալը պլանավորում է վերադառնալ «Բարսելոնայի» դեմ խաղին, որը կկայանա հոկտեմբերի 26-ին։
33-ամյա ֆուտբոլիստը կանի ամեն ինչ՝ «Էլ-Կլասիկոյից» առաջ վերականգնվելու համար։
Կիրակի օրը «Բլաուգրանան» հաղթեց «Ռեալ-Սոսյեդադին» (2-1) և յոթ տուրից հետո գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով առաջ անցնելով «Լոս Բլանկոսից»։