«Չելսին» որոշում է կայացրել Էնցո Մարեսկայի վերաբերյալ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան դեռևս պաշտոնանկության վտանգի տակ չէ։ Վերջին երկու շաբաթների ընթացքում լոնդոնցիները պարտություններ են կրել «Բավարիայից», «Մանչեսթեր Յունայթեդից» և «Բրայթոնից», և Լիգայի գավաթում կարողացել են հաղթել միայն «Լինքոլն Սիթիին»։

Լրագրող Մեթ Լոուի խոսքով՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը դեռևս լիովին վստահում է իտալացի մարզչին՝ գիտակցելով, որ բազմաթիվ վնասվածքներն ու հեռացումները ազդել են իրենց արդյունքների վրա։

Նշվում է նաև, որ Մարեսկայի նպատակն է թիմը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում հասցնել լավագույն քառյակ։

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրից հետո «Չելսին» ութ միավորով զբաղեցնում է ութերորդ տեղը։