Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ-Սոսյեդադին» (2-1)։
Ըստ Opta-ի՝ «Բարսելոնան» գոլ է խփել բոլոր մրցաշարերում վերջին 44 խաղերից յուրաքանչյուրում (125 գոլ), կրկնելով պատմության մեջ լավագույն գոլային շարքը, որը գրանցվել է 1942 թվականի նոյեմբերից մինչև 1944 թվականի փետրվարը (44 հանդիպում, 139 գոլ)։
Նշենք, որ «Բարսելոնան» 19 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։