«Բարսելոնան» հայտարարել է թիմի կիսապաշտպանի հետ պայմանագրի երկարաձգման մասին

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպան Մարկ Բեռնալի հետ պայմանագրի երկարաձգման մասինխ:

Երկլուշաբթի օրը Բեռնալը պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի կեսերը: Նա «Բլաուգրանայի» առաջին թիմի կազմում անցկացրել է հինգ պաշտոնական խաղ՝ կատարելով 1 գոլային փոխանցում:

«Բարսելոնւան» գլխավորում է Լա Լիգան, որտեղ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը յոթ խաղից վաստակել է 19 միավոր: Նրանց հաջորդ խաղը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, Չեմպիոնների լիգայում տանը ՊՍԺ-ի դեմ է: