Խաբի Ալոնսոն ամփոփել է «Ատլետիկոյից» կրած ծանր պարտությունը

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդից» կրած ծանր պարտությունը (2-5):

«Դա մեզ համար վատ խաղ էր: Մենք վատ սկսեցինք խաղը, վատ խաղացինք որպես թիմ՝ թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի: Բայց մենք դեռ աշխատում ենք մեր խաղի վրա: Սա մեր առաջին պարտությունն էր մրցաշրջանում:

Մենք պետք է դասեր քաղենք կատարվածից, քանի որ դա կօգնի մեզ ապագայում: Բայց արդարացումներ չկան: Դա մեզ ցավ է պատճառում, ինչպես նաև երկրպագուներին: Դա դերբի էր, և մենք արժանի էինք պարտության:

Կա՞ն որևէ բողոքներ մրցավարի վերաբերյալ։ Ոչ մի։ Տեղի ունեցածը մրցավարի մեղքը չէր։ Դա արժանի պարտություն էր։

Մենք չենք մոռանա այս դժվար պարտությունը։ Դա ցավալի է, բայց դա գործընթացի մի մասն է։ Այս անգամ մենք չխաղացինք այն մակարդակով, որը ցանկանում էինք։ Մենք պետք է ինքնաքննադատ լինենք, վերլուծենք մեր անհաջողությունների պատճառները և ձգտենք կատարելագործվել։ Կարևոր է եզրակացություններ անել, և մենք կանենք դա։

Ինձ ամենաշատը անհանգստացնում է այն, որ մեզ պակասում էր ինտենսիվությունը և չկարողացանք պատշաճ կերպով հակագրոհել։ Մենք բավականաչափ չպայքարեցինք։

Կարծում եմ՝ թիմը չցուցադրեց անհրաժեշտ մակարդակը նման մրցակիցների դեմ։ Մենք պետք է բարձրացնենք այդ մակարդակը», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։