«Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկան դեռևս պաշտոնանկության վտանգի տակ չէ։
Վերջին երկու շաբաթների ընթացքում «Ազնվականները» պարտություններ են կրել «Բավարիայից», «Մանչեսթեր Յունայթեդից» և «Բրայթոնից», և Լիգայի գավաթում կարողացել են հաղթել միայն «Լինքոլն Սիթիին»։
Լրագրող Մեթ Լոուի խոսքով՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը դեռևս լիովին վստահում է իտալացի մարզչին՝ գիտակցելով, որ բազմաթիվ վնասվածքներն ու հեռացումները ազդել են իրենց արդյունքների վրա։
Նշվում է նաև, որ Մարեսկայի նպատակն է թիմը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հասցնել լավագույն քառյակ։ Վեց տուրից հետո «Չելսին» ութ միավորով զբաղեցնում է ութերորդ տեղը։