Վերջին շաբաթներին «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռատկլիֆը անմիջական կապի մեջ է եղել Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Գարեթ Սաութգեյթի հետ։
Ըստ talkSPORT-ի՝ անգլիացին նշանակվել է որպես Ռուբեն Ամորիմի հնարավոր փոխարինող, եթե նա հեռացվի պաշտոնից։
Աղբյուրի համաձայն՝ «Կարմիր սատանաները» չեն ցանկանում հեռացնել Ամորիմին, բայց եթե դա անեն, ապա մինչև նոյեմբերի 1-ը կհեռացնեն պորտուգալացի մարզչին՝ նրան ավելի ցածր փոխհատուցում վճարելու համար։
Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ստանձնել է 2024 թվականի նոյեմբերին։ Պրեմիեր Լիգայի վեց խաղից հետո նրա թիմն ունի յոթ միավոր և զբաղեցնում է 14-րդ տեղը։
Սաութգեյթը Անգլիայի հավաքականի մարզիչն է եղել 2016-ից 2024 թվականներին։