«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խփեց կատալոնացիների երկրորդ գոլը Լա Լիգայի 7-րդ տուրում՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում։ Այս գոլը լեհ ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերայի 700-րդ գոլն էր։
Լևանդովսկին նախկինում խաղացել է Պոզնանի «Լեխի», «Բորուսիայի», «Բավարիայի» և այլ թիմերի բարձրագույն մակարդակում։ Ռոբերտը մինչ օրս խաղացել է 830 ակումբային խաղ՝ խփելով 614 գոլ և կատարելով 155 գոլային փոխանցում։ Լեհաստանի ազգային հավաքականի կազմում հարձակվողը իր ակտիվում ունի 160 խաղ՝ խփելով 86 գոլ և կատարելով 36 գոլային փոխանցում։
Լևանդովսկին կատալոնացիների կազմում խաղում է 2022 թվականից, և այս թիմի կազմում անցկացրած 154 խաղերում նա խփել է 105 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։