«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի գոլային հմտությունները։
«Նրա գոլերի քանակը պարզապես խելագարություն է։ Հնչում է ինչպես կատակ, բայց դա իրականություն է, և դա պարզապես անհավանական է», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Report-ը։
Նորվեգացին շաբաթ օրը Պրեմիեր Լիգայի շրջանակներում «Բըրնլիի» դեմ 5-1 հաշվով հաղթանակի ժամանակ երկու գոլ խփեց, որոնցից երկուսն էլ խփվեցին ավելացված ժամանակում։