ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ասել է, որ իրեն ամենաշատը հուզել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի շնորհավորական ուղերձը՝ «Ոսկե գնդակը» նվաճելուց հետո։
«Ո՞ր ուղերձն էր, որ հատկապես հուզեց ինձ։ Այն Լիոնել Մեսսիից էր։ Նա ինձ ուղղակիորեն գրեց։ Հետո կար Չավի Էռնանդեսը՝ իմ նախկին մարզիչը «Բարսելոնայում»։ «Բարսելոնայի» շատ նախկին ֆուտբոլիստներ, Լուիս Սուարեսը… նրանք ուրախ էին։ Ինչ վերաբերում է ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին, նրանք նույնպես ինձ գրեցին։ Աշրաֆ Հակիմին՝ մարզիչը, Լուիս Կամպոսը և բոլորը», – Դեմբելեի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Անցյալ մրցաշրջանում Դեմբելեն ակումբային մակարդակով անցկացրել է 53 խաղ՝ խփելով 35 գոլ և կատարելով 16 գոլային փոխանցում։ ՊՍԺ-ի կազմում հարձակվողը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել է երկրի գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։