ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն խոսել է իր վնասվածքից հետո վերականգնման գործընթացի մասին։
«Սեզոնի առաջին հատվածում կարևոր է պահպանել լավ մարզավիճակ, որպեսզի երկրորդում կարողանանք առավելագույնս օգտակար լինել թիմին։ Վերականգնումս ընթանում է ըստ պլանի, և ես շուտով կվերադառնամ խաղադաշտ», – նշել է «Ոսկե գնդակի» դափնեկիրը։
28-ամյա ֆուտբոլիստը ազդրի վնասվածք էր ստացել սեպտեմբերի 5-ին՝ Ուկրաինայի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում (2:0) և բաց է թողել շուրջ վեց շաբաթ։