ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրում կմրցի «Բարսելոնայի» հետ։ Փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է երկու թիմերի վնասվածքների մասին։
«Ափսոս, որ ՊՍԺ-ն և «Բարսելոնան» այդքան շատ վնասվածքներ ունեն դեմ առ դեմ խաղից առաջ։ Սա մեծ խնդիր է ինձ համար, Ֆլիկի և երկու թիմերի երկրպագուների համար», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։