Կոլումբիացի վինգեր Լուիս Դիասը, ով անցյալ ամռանը «Լիվերպուլից» տեղափոխվեց «Բավարիա», խոսել է նոր ակումբում իր հարմարվելու մասին։
«Մեր թիմում բոլորը չէ, որ խոսում են իսպաներեն, բայց Գնաբրին և Կիմիխը խոսում են, և նրանք մեծ օգնություն են եղել։ Ամբողջ թիմն օգնում է ինձ։ Այն մտերիմ է և հաճելիորեն հանգիստ։
Այս ամենը, ինչպես նաև մարզչի կողմից ինձ անմիջապես ցուցաբերած վստահությունը, շատ կարևոր էին Մյունխենում իմ հիանալի մեկնարկի համար», – Դիասի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Դիասը նաև նշել է, որ ակտիվորեն սովորում է անգլերեն՝ հաղորդակցվելու համար, բայց ոչ գերմաներեն։ 28-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանում ակումբային մակարդակով անցկացրել է ութ խաղ՝ խփելով չորս գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։