Ջո Գոմեսը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

Calciomercato-ի տվյալներով՝ «Միլանը» հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսի նկատմամբ։

Ըստ աղբյուրի՝ 28-ամյա անգլիացու տրանսֆերը կարող է տեղի ունենալ 2026 թվականի հունվարին։

Գոմեսը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։