Հայտնի է, թե որքան ժամանակ կարող է բաց թողնել Դանի Կարվախալը վնասվածքի պատճառով

«Ռեալ Մադրիդը» հայտնել է, որ թիմի պաշտպան Դանի Կարվախալի մոտ ախտորոշվել է աջ ոտնաթաթի վնասվածք։

33-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել սեպտեմբերի 27-ին Իսպանիայի առաջնության յոթերորդ տուրում «Ատլետիկո Մադրիդի» դեմ 2-5 հաշվով պարտության ժամանակ և փոխարինվել է 59-րդ րոպեին։

Instant Foot-ի տվյալներով՝ Կարվախալը կարող է բացակայել չորս շաբաթ։

Պաշտպանը անցյալ աշնանը ստացել էր խաչաձև կապանների պատռվածք և ինը ամիս անցկացրել էր վերականգնողական շրջանում։