Միջմայրցամաքային Գավաթ․ ՖԻՖԱ-ն հաստատել է մրցաշարի անցկացման վայրը

Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունը 2025 թվականին երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի Կատարում, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մրցաշարի վճռորոշ երեք հանդիպումները՝ քառորդ եզրափակիչը, կիսաեզրափակիչը և եզրափակիչը, տեղի են ունենալու Ալ Ռայանի «Ահմադ բին Ալի» մարզադաշտում։

Չեմպիոնների լիգայի գործող հաղթող «Պարի-Սեն Ժերմենը» մրցաշարում պայքարը կսկսի անմիջապես եզրափակիչ փուլից։

Կիսաեզրափակիչի ուղեգիր արդեն ապահովել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Պիրամիդսը» (Եգիպտոս), որը քառորդ եզրափակչում մրցակցությունից դուրս է թողել սաուդյան «Ալ Ահլիին»։

Եգիպտական ակումբի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող «Կրուս Ասուլը» (Մեքսիկա) կամ Լիբերտադորեսի ապագա գավաթակիրը․ այս երկու թիմերը կխաղան քառորդ եզրափակիչում։

Մրցաշարի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 10-17-ը։ Գավաթի գործող տիտղոսակիրն է Մադրիդի «Ռեալը»։