Իգոր Տուդոր․ «Մենք հիանալի խաղ անցկացրինք»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը «Ատալանտայի» դեմ (1-1) Ա Սերիայի 5-րդ տուրի խաղը հիանալի է անվանել։

«Բաժակը կիսով չափ լիքն է, քանի որ մենք հիանալի խաղ անցկացրինք. լավագույններից մեկը, երբ ես այստեղ եմ։ Սա լուրջ խաղ էր Չեմպիոնների Լիգայի որակի երկու թիմերի միջև։ Ամեն ինչ լավ էր», – ասել է մարզիչը DAZN-ի եթերում։

«Յուվենտուսը» (11 միավոր) Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է։ «Ատալանտան» (9) բարձրացել է հինգերորդ հորիզոնական։