«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարարել է, որ թիմի հարձակվող Լամին Յամալը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։
«Մենք ուրախ ենք, որ նա հասանելի կլինի «Ռեալ-Սոսյեդադի» դեմ խաղին։ Եթե նա պահեստայինների նստարանին է, դա նշանակում է, որ նա պատրաստ կլինի ցանկացած պահի», – մամուլի ասուլիսում ասել է գերմանացի մարզիչը։
18-ամյա իսպանացին վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2025 թվականի օգոստոսի 31-ին՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում։ Իսպանացին բաց է թողել մնացած խաղերը աճուկի վնասվածքի պատճառով։
Սեպտեմբերի 28-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում կմրցի «Ռեալ-Սոսյեդադի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20։30-ին։