«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դուբլի հեղինակ դարձավ Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Բըրնլիի» դեմ 5-1 հաշվով հաղթանակի ժամանակ։
Նորվեգացի հարձակվողն այժմ Պրեմիեր Լիգայում խփել է 93 գոլ։ Այս ցուցանիշով Հոլանդը գերազանցում է Ուլե Գունար Սոլսքյերին, որը դարձել է 91 գոլի հեղինակ։
Հարկ է նշել, որ Էրլինգ Հոլանդը Պրեմիեր Լիգայի 103 խաղում խփել է 93 գոլ, մինչդեռ Սոլսքյերը՝ 235 խաղում՝ 91 գոլ։