«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Լա Լիգայի 7-րդ տուրի «Ռեալ Մադրիդի» դեմ հանդիպումը (5-2)։
«Շատ հույզեր կան։ Մրցաշրջանը լավ չսկսվեց։ Նրանցից շատերը, ովքեր խաղադաշտում չեն երևացել, հսկայական աշխատանք են կատարել, և դա ֆանտաստիկ է եղել։
Ամենակարևորը հավատն ու հանգստությունն է։ Մենք գիտենք, թե ինչի ենք ուզում հասնել, որ ոլորտներում պետք է բարելավենք, և մենք առաջընթաց ենք գրանցել «Լիվերպուլի» հետ խաղից հետո», – Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը։
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակեց 12 միավոր և բարձրացավ Իսպանիայի առաջնության աղյուսակի չորրորդ հորիզոնական։ «Ռեալ Մադրիդը» 18 միավորով մնում է առաջինը։