Դիեգո Սիմեոնեն «Ռեալ Մադրիդի» նկատմամբ տարած հաղթանակների քանակով լավագույն երեք մարզիչների շարքում է

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։

Սա «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի 28-րդ մադրիդյան դերբին էր Լա Լիգայում։ Այս ցուցանիշը նրան հավասարեցնում է ռեկորդակիր Միգել Մունյոսին, որը մարզել է «Ռեալ Մադրիդը» 1960-ից 1974 թվականներին։

Սիմեոնեն այժմ բոլոր մրցաշարերում ունի 14 հաղթանակ «Ռեալ Մադրիդի» նկատմամբ։ Այս կատեգորիայում Սիմեոնեն մեծացրել է իր առավելությունը «Ատլետիկո Մադրիդի» մարզիչների շրջանում. Լուիս Արագոնեսը երկրորդն է՝ ինը հաղթանակով։

Սիմեոնեն նաև մտել է «Ռեալ Մադրիդի» նկատմամբ տարած ամենաշատ հաղթանակների եռյակ։ Միայն Արագոնեսը (16) և Հելենիո Էռերան (22) են ավելի շատ հաղթանակ տարել իրենց կարիերայի ընթացքում։