«Չելսին» հետաքրքրված է «Ռեալի» սանի ծառայություններով

«Ռեալ Մադրիդի» սան Նիկոլաս Պասը, որը ներկայումս խաղում է իտալական «Կոմոյում», կարող է հանդես գալ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար ակումբներից մեկում, ըստ Caught Offside-ի։

Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է 21-ամյա կիսապաշտպանի ծառայություններով։ «Թոշակառուները» մտադիր են կանխել «Արքայական» ակումբի կողմից խաղացողի վերադարձը։

«Սպիտակները» նախատեսում են օգտվել Պասի հետգնման հնարավորությունից հաջորդ ամռանը։ Կիսապաշտպանը միացել է «Կոմոյին» անցյալ ամռանը։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագիրը լրանում է 2028 թվականի կեսերին