«Ատլետիկոյի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Անգլիա

Express-ի հաղորդմամբ՝ «Ատլետիկոյի» կիսապաշտպան Քոնոր Գալահերը կարող է վերադառնալ Անգլիա, որտեղ նախկինում խաղացել է «Չելսիի» կազմում։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է անգլիացի կիսապաշտպանի ծառայություններով։ «Կարմիր սատանաները» Գալահերին դիտարկում են որպես բրազիլացի Կազեմիրոյի այլընտրանք, ով կարող է լքել ակումբը հաջորդ ամռանը։

Գալահերի հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է մոտավորապես 60 միլիոն եվրո։ Կիսապաշտպանը այս մրցաշրջանում մասնակցել է ութ խաղի «Ատլետիկոյի» կազմում՝ խփելով մեկ գոլ։