Fichajes-ի փոխանցմամբ՝ «Ատլետիկո Մադրիդը» հետաքրքրված է «Մարսելի» հարձակվող Մեյսոն Գրինվուդի հետ պայմանագիր կնքելով։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը ցանկանում է 23-ամյա անգլիացու համար ստանալ մոտ 75 միլիոն եվրո։
Գրինվուդը «Մարսելում» խաղում է 2024 թվականի հուլիսից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
2025/26 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում յոթ խաղում խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։