«Ատլետիկոն» արդեն երեք տարի Լա Լիգայում չի պարտվում «Ռեալ Մադրիդին»

Լա Լիգայի 7-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։

Squawka-ի տվյալներով՝ սա «Ատլետիկոյի» ամենամեծ հաղթանակն է իրենց գլխավոր մրցակցի նկատմամբ 2015 թվականից ի վեր։

«Ատլետիկո Մադրիդը» անպարտելի է «Ռեալ Մադրիդի» դեմ Լա Լիգայի վերջին վեց խաղերում։ Սա «Ատլետիկոյի» ամենաերկար անպարտելի շարքն է «Լոս Բլանկոսների» դեմ մրցաշարի պատմության մեջ։

«Ատլետիկոյի» վերջին պարտությունը «Ռեալ Մադրիդից» Իսպանիայի առաջնությունում տեղի է ունեցել 2022 թվականին։