«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Քրիստալ Փելասից» կրած 2-1 հաշվով պարտությունը։
««Քրիստալ Փելասը» արժանի էր հաղթանակին։ Նրանք առաջին խաղակեսում մեզանից շատ ավելի լավն էին և կարող էին առաջ անցնել 3-0 կամ 4-0 հաշվով։ Մենք երկրորդ խաղակեսում ավելի ուժեղ էինք և մի քանի լավ հնարավորություններ ունեցանք, որոնք չկարողացանք իրացնել։ Առաջին խաղակեսում մեր խաղը չէր համապատասխանում մեր չափանիշներին. մենք պետք է ավելի լավ խաղանք», – ասել է Սլոտը BBC-ին։
Հիշեցնենք, որ սա «Լիվերպուլի» առաջին պարտությունն էր Պրեմիեր Լիգայում այս մրցաշրջանում։ Դրան չնայած, Սլոտի թիմը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 15 միավորով։