Պորտուգալացի մասնագետ Նունո Էսպերիտո Սանտուն նշանակվել է «Վեստ Հեմի» նոր գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մասնագետը փոխարինել է Գրեհեմ Փոթերին, ով հեռացվել է այսօր՝ սեպտեմբերի 27-ին։
Կողմերը լիովին համաձայնեցրել են պայմանագիրը։ Պորտուգալացին այսօր կանցկացնի իր առաջին մարզումը։
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի հինգ տուրից հետո «Մուրճերը» ունեն երեք միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը։