Ռաֆինյան «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ ոչ մի լրագրողից չի ստացել ամենաբարձր միավորը

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասը համարվում էր «Ոսկե գնդակի» հավակնորդ, սակայն քվեարկության արդյունքում զբաղեցրեց հինգերորդ տեղը։

Բրազիլացին հավաքեց 620 միավոր՝ զիջելով Ուսման Դեմբելեին (1,380), Լամին Յամալին (1,059), Վիտինյային (703) և Մոհամեդ Սալահին (657)։

Սակայն, ըստ L’Equipe-ի, 100 լրագրողներից ոչ մեկը «Բարսելոնայի» 28-ամյա աստղին որպես առաջին չի քվեարկել։ Հարցվածների 73-ը կարծում էին, որ Դեմբելեն ամենաարժանին է «Ոսկե գնդակին», մինչդեռ Յամալը ստացել է առաջին տեղի 11 ձայն, Վիտինյան՝ 6, Սալահը՝ 4, իսկ Հակիմին՝ 3։

Մեկական լրագրող անվանել է Խվիչա Կվարացխելիային, Սքոթ Մաքթոմինային և Կիլիան Մբապպեին։