Պոլ Պոգբան մոտ է խաղադաշտ վերադառնալուն

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ադի Հյուտերի խոսքով՝ թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան աստիճանաբար մոտենում է խաղադաշտ վերադառնալուն։

«Նրան մարզավիճակի հասցնելու համար պահանջվեց շուրջ երեք ամիս, և այժմ մենք օրեցօր ավելացնում ենք ծանրաբեռնվածությունը։ Նրա վերադարձը արդեն մոտ է», – նշել է Հյուտերը։

32-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը այս ամռանը ազատ գործակալի կարգավիճակում միացավ մոնակոյական ակումբին։ Պոգբան որակազրկված է 2023 թվականի սեպտեմբերից դոպինգային սկանդալի պատճառով, իսկ պատժաժամկետի ավարտը նախատեսված է հոկտեմբերի 13-ին։