«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է չորս ֆուտբոլիստների պայմանագրերի երկարաձգման մասին

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է չորս հիմնական խաղացողների պայմանագրերի երկարաձգման մասին: Նրանց թվում են կիսապաշտպաններ Ռոդրին և Ֆիլ Ֆոդենը, ինչպես նաև պաշտպաններ Յոշկո Գվարդիոլան և Ջոն Սթոունսը:

Football Transfers-ի տվյալներով՝ ակումբի ղեկավարությունն արդեն աշխատում է բոլոր չորս խաղացողների հետ նոր պայմանագրերի վրա: Սթոունսի ներկայիս պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը, իսկ Ռոդրիի և Ֆոդենի պայմանագրերը մինչև 2027 թվականի կեսերը, իսկ Գվարդիոլայինը՝ մինչև 2028 թվականը:

«Մանչեսթեր Սիթին» շաբաթ օրը կընդունի «Բարնլիին»: Պրեմիեր լիգայի վեցերորդ տուրի խաղային օրը մեկնարկում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին