«Լիվերպուլը» ծրագրում է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհիին։ Այս քայլը կապված է Ջովանի Լեոնիի վնասվածքի հետ․ նա խաչաձև կապանների պատռվածք է ստացել թիմի կազմում իր նորամուտի խաղում և երկար ժամանակ դուրս կմնա շարքից։
Անգլիացի պաշտպանի տրանսֆերը նախատեսվում էր իրականացնել դեռ օգոստոսին, սակայն վերջին պահին լոնդոնյան ակումբը որոշել էր չեղարկել պայմանավորվածությունը։