«Յուվենտուսը» որոշում է կայացրել Դուշան Վլահովիչի վերաբերյալ

«Յուվենտուսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառքի կհանի հարձակվող Դուշան Վլահովիչին՝ խուսափելու նրան ազատ գործակալի կարգավիճակում կորցնելուց 2026 թվականի ամռանը, երբ լրանա նրա պայմանագիրը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» շարունակում են հետաքրքրված լինել սերբ ֆուտբոլիստով։ Ընդգծվում է, որ Վլահովիչի պայմանագրի հնարավոր լրանալու պատճառով իտալական գրանդը ստիպված կլինի նրան վաճառել ցածր գնով։

Այս մրցաշրջանում «Յուվենտուսի» հարձակվողը մասնակցել է ութ խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով վեց գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։