France Football-ի կազմակերպած քվեարկության արդյունքներով տարվա լավագույն դարպասապահի համար նախատեսված Լև Յաշինի մրցանակը ստացել է «Մանչեսթեր Սիթիի» և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման։
Դոնարուման հաղթել է 486 միավորով՝ զգալիորեն առաջ անցնելով երկրորդ տեղում հայտնված Ալիսոն Բեկերից («Լիվերպուլ», Բրազիլիա), որը հավաքել է 120 միավոր։ Երրորդ տեղը 112 միավորով զբաղեցրել է «Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը։