Հայտնի է դարձել, թե որքան ժամանակ բաց կթողնի Ժոան Գարսիան վնասվածքի պատճառով

«Բարսելոնայի» դարպասապահ Ժոան Գարսիան շաբաթ առավոտյան ենթարկվել է ծնկի արթրոսկոպիկ վիրահատության՝ ձախ ոտքի միջային մենիսկի պատռվածքից հետո, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա դարպասապահը, ենթադրաբար, կապաքինվի չորսից վեց շաբաթվա ընթացքում։

Գարսիան այս ամռանը «Բարսելոնա» է տեղափոխվել «Էսպանյոլից» և յոթ խաղում բաց է թողել հինգ գոլ՝ երեքում դարպասը պահելով անառիկ։