«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Անգլիա հնարավոր վերադարձի մասին լուրերը։
«Ոչ․ Ես այս պահին չեմ մտածում Պրեմիեր Լիգա վերադառնալու մասին։ Ես իսկապես երջանիկ եմ այստեղ։ Իմ պայմանագրին մնացել է երկու տարի։ Ես վայելում եմ յուրաքանչյուր պահը։ «Բավարիան» անկասկած լավագույն վայրն է տիտղոսներ նվաճելու համար», – Քեյնի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
32-ամյա անգլիացին «Բավարիայի» հետ գործող պայմանագիր ունի մինչև 2027 թվականը։ Ֆուտբոլիստը մյունխենյան ակումբում հանդես է գալիս 2023 թվականից։