Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է Լամին Յամալի՝ «Ռեալ-Սոսյեդադի» դեմ խաղին պատրաստ լինելու մասին հարցին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է 18-ամյա հարձակվող Լամին Յամալի առողջական վիճակը, որը Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ռեալ-Սոսյեդադի» դեմ կայանալիք խաղից առաջ բաց է թողել աճուկի վնասվածքի պատճառով սեպտեմբերի չորս հանդիպում։

«Ես չունեմ այն ​​զգացողությունը, որ Յամալը կարող է կրկին վնասվածք ստանալ։ Երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել։ Բայց մենք վստահ ենք, որ նրա վերադարձի ժամանակն է։ Մենք ուրախ ենք, որ նա վաղը պատրաստ կլինի խաղալ», – Ֆլիկի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն։

Յամալը Լա Լիգայի այս մրցաշրջանում խփել է երկու գոլ և երեք գոլային փոխանցում։