Բրիտանական հայտնի FourFourTwo պորտալը կազմել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության պատմության մեջ ամենավիճահարույց որոշումների ցանկը։
- Ռոբերտ Լևանդովսկին պետք է մրցանակը նվաճեր 2021 թվականին՝ Լիոնել Մեսսիի փոխարեն, կամ 2020 թվականին, երբ մրցանակը չհանձնվեց համավարակի պատճառով։
- Թիերի Անրին պետք է մրցանակը նվաճեր 2003 թվականին՝ Պավել Նեդվեդի փոխարեն, կամ 2004 թվականին՝ Անդրեյ Շևչենկոյի փոխարեն։
- Ուեսլի Սնեյդերը պետք է մրցանակը նվաճեր 2010 թվականին՝ Լիոնել Մեսսիի փոխարեն։
- Էրլինգ Հոլանդը պետք է մրցանակը նվաճեր 2023 թվականին՝ Լիոնել Մեսսիի փոխարեն։
- Ֆրանկ Ռիբերին պետք է մրցանակը նվաճեր 2013 թվականին՝ Կրիշտիանու Ռոնալդուի փոխարեն։
- Վիրջիլ վան Դեյկը պետք է մրցանակը նվաճեր 2019 թվականին՝ Լիոնել Մեսսիի փոխարեն։
- Կրիշտիանու Ռոնալդուն, Մոհամեդ Սալահը կամ Անտուան Գրիզմանը պետք է մրցանակը ստանային 2018 թվականին՝ Լուկա Մոդրիչի փոխարեն։
- Օլիվեր Կանը կամ Ռաուլ Գոնսալեսը պետք է ստանային մրցանակը 2001 թվականին՝ Մայքլ Օուենի փոխարեն։
- Ֆերենց Պուշկաշը պետք է ստանար մրցանակը 1960 թվականին՝ Լուիս Սուարեսի փոխարեն։
- Ջանլուիջի Բուֆոնը պետք է ստանար մրցանակը 2006 թվականին՝ Ֆաբիո Կանավարոյի փոխարեն։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Ոսկե գնդակը» նվաճեց ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն։